Russian      Georgian

Պրոֆեսոր Նանա Զազաձեի մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Այն արագ զարգացող է, յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է նրա կյանքի համար: Շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որը Վրաստանում չի արվում, իսկ Թուրքիայում հուսադրող պատասխան են տալիս, նրան անրաժեշտ է հասարակության օգնությունը։

Նանա Զազաձեն երկար տարիներ դասավանդում է Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում, ինչպես նաև Ախալքալաքում գտնվող համալսարանի երրորդ մասնաշենքում։

«Սա կյանքով լեցուն Նանա Զազաձեն է, միայնակ մայրը, ով մենակ է մեծացրել իր միակ երեխային, ինչպես նաև սերունդներ, որոնց կրթության մեջ մեծ ներդրում ունի, պարզապես շատ լավ մարդ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Նանա Ջղարկավան:

Այստեղ յուրաքանչյուր լարին հավասարապես կարևոր է։ Միասին մենք կկարողանանք անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք քաղցկեղ կոչվող այս հիվանդությանը։ Հասարակության աջակցությունն ու քաջալերանքը մեծ ուժ ունի։

Ներկայացնում է հաշվեհամար, որտեղ կարող եք գումար փոխանցել:
TBC GE34TB7794945061100005
Ընդունող՝ Նանա Զազաձե