Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգեցին XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում զոհված հույների հիշատակը։

greki 1

Ախալքալաքի փոքրաթիվ հունական համայնքը և քաղաքի այլազգի բնակիչներն այսօր հավաքվել էին Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ ծաղիկներ խոնարհելու, մոմեր վառելու և աղոթելու Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար։

greki 2

Ներկաներին իր խոսքն ուղղեց Ախալքալաքի ՀԱԵ հոգեւոր սպասավոր Տեր Նարեկ Տիգրանյանը:

«Թող Աստված խաղաղություն պարգևի նրանց հոգիներին: Մենք աղոթում ենք առ Աստված, որ երկրագնդի վրա ոչ մի ազգ նման փորձություններ և նեղություններ չտեսնի: Թող աշխարհի բոլոր ազգերն ապրեն խաղաղության մեջ և հեռու լինեն ցեղասպանությունից: Թող ուժեղ լինեն իրենց հավատքով, և, թող որ կարիք չլինի, որ իրենց կյանքը տան հանուն հավատքի։ Թող Աստված խաղաղություն իջեցնի ամբողջ աշխարհի վրա։ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և հավիտյանս հավիտենից: Ամեն»,- ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Grishka

Հույների ցեղասպանությունը, ինչպես և հայերի ու ասորիների ցեղասպանությունները, Օսմանյան կայսրությունում համակարգված էթնիկական զտում էր: Հույները դուրս են մղվել ու սպանվել իրենց պատմական հայրենիքում՝ Անատոլիայում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո։ Որպես Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության առանձին դրվագ առանձնացվում է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը համարվում է պատմական Պոնտոսի բնիկ հույն բնակչության կանխամտածված ֆիզիկական բնաջնջումը, որն իրականացվել է երիտթուրքերի կառավարության կողմից և շարունակվել քեմալականների կողմից՝ 1914-1923 թվականներին, Օսմանյան կայսրությունում։

Mixail Kolikidi

greki 24