Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 5252,9 մլն դոլար, ինչը 33,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ ազգային վիճակագրական ծառայույան տվյալների՝ երկրից արտահանումը կազմել է 1587,5 մլն դոլար, այսինքն՝ 32,8%-ով ավելի, իսկ ներմուծումը` 3665,4 մլն դոլար, ինչը 33,7%-ով ավելի է։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-ապրիլին կազմել է 2077,9 մլն դոլար կամ արտաքին առևտրաշրջանառության 39,6%-ը։