Այսօր՝ մայիսի 11-ին, Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների և համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի միջև։ Թեման կրկին ուսանողների պահանջն էր կապված հիբրիդային ռեժիմով դասապրոցեսը շարունակելու հետ:
Հիշեցնենք, որ բավականին երկար ժամանակ է ինչ անցկացվում էր բողոքի ակցիաներ այն պատճառով, որ համալսարանը մերժում էր ուսանողների պահանջը՝ դասապրոցեսը հիբրիդային ռեժիմով շարունակելու: Սակայն, երեկ երեկոյան ուսանողները հանդիպում էին պահանջել ռեկտորի հետ, ով հանդիպմանը չէր ներկայացել և ուսանողները երկրար ժամանակ սպասելով՝ գիշերել էին համալսարանի առաջին մասնաշենքում:
Այսօր՝ ժամը 14:00-ին, երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ, որի ընթացքում հնչեց ուսանողներին հուզող հարցերը և բողոքները։ Հանդիպմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն, ադմինիստացիայի ներկայացուցիչներ և տարբեր ֆակուլտետների դեկաններ:
Երեք ժամ տևած հանդիպման ժամանակ անորոշ և ոչ լիարժեք պատասխաններ լսելուց հետո ուսանողները ռեկտորից պահանջել են մինչև ժամը 18:00-ն վերանայել հրամանը և հաշվի առնելով իրավիճակը թույլ տալ դասապրոցեսը շարունակել հիբրիդային ռեժիմով:
Հանդիպման ավարտից ժամեր անց Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որի մեջ նշված է հետևյալը.
«Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում դասավանդման գործընթացը մայիսի 13-ից կանցկացվի խառը (հիբրիդային) ձևաչափով։ Ռեկտորի հրամանի համաձայն՝ կրթական ծրագրի ձևաչափի կամ դրա բաղադրիչների վերաբերյալ որոշումը կայացնում է համապատասխան ֆակուլտետը՝ հաշվի առնելով ծրագրերի առանձնահատկությունները: Բացի այդ, 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ավարտական և լրացուցիչ քննությունները կանցկացվեն ոչ հեռավար՝ առկա ռեժիմով։ Բացառություններ կթույլատրվեն այն ուսանողների համար, ովքեր գտնվում են Վրաստանի օկուպացված տարածքներում»։