13-ամյա Գիորգի Դանիելյանի մոտ հայտնաբերվել է երիկամի հիվանդություն։ Շտապ հարկավոր է վիրահատություն, որը շատ թանկ արժե։ Երեք տարի է միայնակ մայրը պայքարում է երեխայի առողջության համար, հիմա զգում է օգնության կարիք։
Գիորգիի մայրիկը՝ Դանիելյան Իրինեն դժվար կացության մեջ է հայտնվել, երեխային շտապ վիրահատություն է անհարաժեշտ, որը կատարում են Եվրոպայում։ Իրինեն վաճառել է իր ունեցած սեփականությունը երեխայի երկարատև բուժման համար։
Նա երեխային տարել է Վրաստանի տարբեր հիվանդանոցներ, այնուհետև՝ Թուրքիա, որպեսզի համապատասխան բուժում ստանա, սակայն մինչև հիմա երեխայի վիճակը չի կարգավորվում։ Գիորգիի մի երիկամը գործում է 5%, այն պետք է հեռացնել, իսկ գլխավոր երակը պետք է մաքրել վտանգավոր յուղային մասնիկներից։
Գիորգին 2020 թվականի հոկտեմբեր ամսին թունավորվել է, ինչի պատճառով նրան միացրել են սարքավորումներ, որից հետո նրա մոտ սկսել է ճնշման բարձրացում։ Այնուհետև հաստատվել է, որ Գիորգիի մոտ երիկամի խնդիր կա։
Գիորգին երեք տարի առաջ հիվանդացել է նաև լյարդի էխինակոկով, կատարվել է վիրահատություն։
Ներկայացնում ենք հաշվեհամարները, որոնց կարող եք գումար ուղարկել։
Ընդունող՝ Դանիելյան Իրինե (Գիորգիի մայրիկը)
GE87TB7386045061100096 TBC
GE97BG0000000498457717 GEO