Երևանում արդեն 5-րդ օրն է «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում, որի ավարտին քայլերթ իրականացնում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն այսօր իր ելութի նախաբանում տեղեկացրել է, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ վրաններից մեկում քաղաքացիներից մեը սրտի կաթվածից մահացել է։ Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքացու հիշատակը։ Այնուհետև Սաղաթելյանը տեղեկացրել է, որ քաղաքացին մահացել է, քանի որ տարածքում շտապօգնության մեքենա չի եղել։
«Այս տարածքում բազմաթիվ ոստիկանության մեքենաներ կան, բայց շտապօգնության մեքենա չեն տրամադրում օրվա իշխանությունները։ Քաղաքացին դուրս էր եկել պայքարի, իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է այս պայքարում։ Պայքարը շարունակելու ենք նաև՝ հանուն քաղաքացու հիշատակի»,- ասել է նա։
Նրա խոսքերով, այսօր շարունակվել են անհնազանդության ակցիաները հանրապետության մի շարք վայրերում։ Իսկ այս պահին փակ է Իջևան-Երևան ավտոճանապարհը։
Ընդդիմադիր գործիչը հանրահավաքի մասնակիցներին առաջարկել է իրականացնել երթը՝ Երևանի փոքր կենտրոնի փողոցներով։
Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երևանում և մարզային բնակավայրերում: Պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմադիր գործիչները պնդում են, թե Փաշինյանի գլխավորած իշխանությունը մտադիր է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: ԱԺ ընդդիմադիր պատգամավորները որպես հիմք են ընդունել Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երևանում և մարզային բնակավայրերում: Պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմադիր գործիչները պնդում են, թե Փաշինյանի գլխավորած իշխանությունը մտադիր է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: ‘
Լուսանկարը՝ Panorama.am-ի