Երևանում ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ոստիկանությունից հայտնել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներից բաժիններ է տարվել 69 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։