Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի աշխատողները Ախալքալաքում շարունակում են գործադուլը, աշխատանքի չեն գնում, իսկ ղեկավարությունը դեռ խոստումներ է տալիս:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության Ախալքալաքի տարածքում աշխատում են մի քանի ընկերություններ (5-7 ընկերություններ): Շատ ընկերությունների աշխատաողներ դուրս չեն գալիս աշխատանքի, նրանք գործադուլ են հայտարարել: Նրանք սկսել էին գործադուլը օգոստոսի 1-ին, քանի որ 6 ամիս է աշխատավարձ չեն ստացել, նրանց խոսքերով, եթե չվճարեն, ապա կսկսեն հացադուլ: Սակայն նրանց խոստացան, որ մինչև օգոստոսի 10-ը աշխատավարձները կվճարեն: Եվ նրանք սկսեցին չաշխատել:

Բայց օգոստոսի 10-ը անցավ, իսկ աշխատավարձերը վճարված չեն: Ներկայումս, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային կայանի կառուցումը շարունակվում է` չնայած աշխատողների մեծամասնության գործադուլին: Ադրբեջանական «АТФ» ընկերության աշխատողները մեզ ասացին, որ նրանք չեն հայտարարել գործադուլ, քանի որ աշխատավարձ նրանք ստանում են, ոմանք ամեն օր, ոմանք էլ շաբաթը մեկ անգամ, և աշխատավարձի հետ կապված խնդիրներ նրանք չեն ունեցել: «АТФ» ընկերության աշխատողները ցույց տվեցին մեզ ճանապարհը դեպի այն տարածք, որտեղ գտնվում է «Դեմիրյոլ» ընկերության ճամբարը, որտեղ մեզ ասացին, որ իրենք իրոք աշխատավարձերի հետ կապված խնդիր ունեին, սակայն, այն առաջիկայում կլուծվի:

«Գործադուլ չկա: Բայց բոլորը սպասում են աշխատավարձի, աշխատավարձը խոստացել են վճարել վաղը: Խնդիր կար, բայց հիմա չկա: Այժմ վրացական մասնաճյուղը արդեն գումար ունի: Բայց քարտերի վրա փողը կփոխանցեն վաղը: Մարդիկ, ովքեր գործադուլ են հայտարարել, նրանք այլևս չեն աշխատում մեզ մոտ: Քանի-որ նրանք մեզ մոտ ոչ թե աշխատավարձով, այլ պայմանագրով էին աշխատում: Եվ նրանք վաղուց դադարել են մեզ մոտ աշխատել, բայց նրանց պարտքը մենք պարտադիր կվճարենք», – ասում է ՍՊԸ «Դեմիրյոլ» ընկերության ճամբարի ղեկավար Իլշադ Իսմայիլովը:

поезд

Գործադուլ անող աշխատողներին շինհրապարակում մենք չտեսանք, բայց փորձեցինք կապ հաստատել պարզելու համար, թե ինչ գործողություններ են ձեռնարկում:
«Նրանք մեզ ասացին, որ դուք կստանաք գումարը շաբաթվա ընթացքում: Բայց գումար չկա: Հետո մենք նորից ցանկացանք հավաքվել, բայց միշտ հետաձգվում էր` այսօր, վաղը: Վաղը կրկին կհավաքվենք գործադուլի, գուցե այս անգամ գնանք Թբիլիսի: Մենք շարունակում ենք աշխատել, աշխատում ենք «CC» ընկերության հետ, մենք նրանց հետ պայմանագիր ունենք կնքած: Բայց մենք այս պահին չենք գնում աշխատանքի: Ինչու աշխատենք, եթե չեն վճարում: Ամեն ինչ դադարեցված է, բացի մեզանից գործադուլ են անում նաև այլ ընկերությունների աշխատողներ, բացառությամբ «АТФ»-ից: Նրանց աշխատողները միշտ ստանում են աշխատավարձեր: Նրանք որևէ խնդիր չեն ունեցել, բացի մեզնից նաև 5-6 ընկերությունների աշխատողներ չեն ստացել աշխատավարձեր», – ասում է երկաթուղային կայարանի աշխատակիցներից գործադուլ անող, Փարվանա գյուղի բնակիչ Հովիկ Աղայանը: