Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 3-ով՝ ընդհանուր կազմելով 422 858: Նախօրեին կատարվել է 2 546 թեստավորում (ընդհանուր՝ 3 045 254): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նախօրեին մաhվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8 622 է:

Առողջացել է ևս 216 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 814 է:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 739 քաղաքացի: