Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում։ Տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը:
Նշվում է, որ նախագահը հրավիրվել է Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Վաշինգտոնի Մայր տաճարում։
Արարողության ժամանակ հրաժեշտի ելույթներով հանդես կգան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ընտանիքի անդամները։
Հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Մադլեն Օլբրայթի պատվին ընդունելությանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտում։