Ապրիլի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 213 մարդ, մահ չի գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 313, այստեղից ապաքինվել է 1 636 004 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 800:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 4 243 փորձարկում, այդ թվում 3 179-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 064-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.37% է, վերջին 14 օրվանը՝ 1.18%, վերջին 7 օրվանը՝ 1.14%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: