Այսօր Վրաստանի ուղղափառները տոնում են Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը: Ախալքալաքում հավատացյալներն ամողջ գիշերը անցկացրեցին աղոթելով նախկին հիվանդանոցի բակում, այն տարածքում, որտեղ եկեղեցի է կառուցվելու։

Սովորաբար Վրաց Ուղղափառ եկեղեցու հետևորդները բաց երկնքի տակ՝ վրանում են լուսացնում:

Զատիկը համարվում է Վրաստանում տաղավար կրոնական տոներից մեկը: Զատկի նախօրեին՝ Ավագ ուրբաթը տեղի է ունենում Խաչելության կարգ և աղոթք՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության համար: Բացի այդ, այս օրը Զատկի ընթրիքն օծվում է, որը ներառում է կարմիր ներկված հավկիթները, պասկաները և այլ բարիքներ:

Երեկ, երեկոյից Ախալքալաքում հնչում են «Քրիստե Աղսդգա» (Քրիստոս հարյավ ի մեռելոց) և պատասխանը «Ճեշմարիտադ աղսգա» (Օրհնյալ է հարությունը Քրիստոսի):