Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Կենտրոնի սաները ներկայացան հուզումնալից երգերով, պարերով և ասմունքով: Երեխաների ներկայացումները լի էին խորը, ոչ մանկական ապրումներով:

«Այսօր մենք մշակութային բաժնով ներկայացրինք մեր պահանջատիրական իրավունքը, պահանջատեր ենք այնքան, քանի դեռ չենք հասել հատուցման։ Որպեսզի աշխարհում կանխարգելվեն ցեղասպանությունները, պիտի դատապարտվի 1915 թվականի ոճրագործությունը, որը անվանվեց ցեղասպանություն և որը մինչև հիմա շարունակվում է», – ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Միջոցառումից հետո սաները ներկաներին կոչ արեցին միանալ երեկոյան ջահերով երթին։

Նշենք, որ ջահերով երթն Ախալքալաքում կսկսվի ապրիլի 23-ին, ժամը 19:30։