Ապրիլի 12-13-ը Ծղնեթիի մարզահամալիրում տեղի ունեցած, ձյուդոյի 2-րդ միջազգային մրցաշարից Փոքր Սամսար գյուղի մարզիկները հաղթանակով են վերադարձել։

Մրցաշարը կազմակերպել էր ձյուդոյի «Մձլետա» ակումբը՝ 2009-2010 և 2011-2012 թվականներին ծնված մարզիկների շրջանում, որին մասնակցել են լավագույն ազգային հավաքականները ամբողջ Վրաստանից։

Փոքր Սամսար գյուղից 21կգ քաշային կարգում Գուրգեն Խաչատրյանը և 24կգ քաշային կարգում Գոհար Ավագյանը զբաղեցրել են 2-րդ հորիզոնականներ: Նրանց մարզիչն է Աղասի Ավագյանը։

dyudo1

Աղասին պարապունքներն անցկացնում է գյուղացիներից մեկի տանը, որը այս պահին բնակեցված չէ, ձյուդոյի գորգ և մնացած պարագաներն ինքն է գնել։

ձյուդո

«Սաներս շատ ընդունակ են, շատ կան այսպիսի մրցույթներ, բայց ոչ բոլորին հնարավորություն ունենք մասնակցելու, գնում ենք մեր սեփական ֆինանսներով, մարզիկների ծնողների հետ։ Սպասում եմ մունիցիպալիտետից պատասխանի, եթե ինչ որ չափով ձեռք մեկնեն կկարողանանք ավելիին ձգտել և հասնել հաջողությունների», – Jnews-ի հետ զրույցում ասաց Աղասին Ավագյանը:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում երիտասարդների համար չկա բավարար պայմաններ սպորտով զբաղվելու համար։ Գյուղում ունեն ձյուդոյի մարզիչ, որը մարզում է սահմանափակ քանակով երեխաների և վարձատրվում երեխաների ծնողների կողմից հատկացված գումարով։ Մարզիչը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան գյուղում ձյուդոյի մարզադպրոց բացելու խնդրանքով, սակայն մինչ օրս ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել: