Հայաստանում ապրիլի 13-ին կատարվել է 2 130 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 6 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721 դեպք, որոնցից 410 393 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 027 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 301 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 007 841 թեստավորում: