Ապրիլի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 648 մարդ, մահացել է 2 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 652 472, այստեղից ապաքինվել է 1 632 842 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 783:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 932 փորձարկում, այդ թվում 21 047-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 885-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.03% է, վերջին 14 օրվանը՝ 1.63%, վերջին 7 օրվանը՝ 1.36%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 869 848 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 007 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: