Որ հետևանքներ են տարածված Վրաստանում կորոնավիրուսից ապաքինված երեխաների մոտ, Ցիցիշվիլիի կլինիկայում կատարված հետազոտության և շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցել է կլինիկայի մանկաբույժ Կոնստանտին Չախունաշվիլիի հետ։
– Որոնք են ամենատարածված հետևանքները, որոնք նկատվում են կորոնավիրուսից ապաքինված երեխաների մոտ:
Այս թեմայով հետազոտությունները շատ քիչ են ոչ միայն Վրաստանում, այլ ընդհանրապես ողջ աշխարհում։ Բայց ելնելով նրանից, ինչ ես դիտարկել եմ, ամենամեծ խնդիրը հոգեբանական հետևանքներն են, որոնք մնում են կորոնավիրուսից հետո։ Օրինակ՝ դպրոցում երեխաները չեն կարողանում լավ յուրացնել նոր նյութերը և այլն։ Կա նաև ոչ շատ տարածված, բայց շատ վնասակար համախտանիշ՝ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ, որն ընթանում է Կավասակիի հիվանդության նման և ավելի բարդ է ու ազդում է այնպիսի օրգանների վրա, ինչպիսիք են սիրտը, արյունատար անոթները, այն կարող է ախտահարել երիկամները, ցանկացած օրգան-համակարգ:
Երեխաների և դեռահասների բազմահամակարգային բորբոքային համախտանիշը բորբոքային գործընթաց է, որը կապված է COVID-19-ի հետ: Այն միևնույն ժամանակ ազդում է օրգանիզմի մի քանի համակարգերի վրա: Երեխաների մոտ կարող է առաջացնել բարձր (38,5°C և բարձր) ջերմություն, ցածր արյան ճնշում, թթվածնի անբավարարություն, և, որոշ դեպքերում նաև՝ օրգանների անբավարարություն:
–Ինչ անել հետեւանքներից խուսափելու համար
Պետք է զգուշացնենք բոլոր ծնողներին, եթե իրենց երեխաները արդեն իսկ հաղթահարել են կորոնավիրուսը, նրանք պետք է շատ ուշադիր լինեն, և եթե ինչ-որ բան անհանգստացնի, ապա անմիջապես դիմեն բժշկի։
–Ցիցիշվիլիի կլինիկայում Դուք հետազոտություն եք անցկացնում 600 փոքրիկ պացիենտների մոտ կորոնավիրուսի հետևանքների վերաբերյալ, որ փուլում է այն և որքան կտևի:
Առաջին փուլն արդեն ավարտված է։ Մենք գիտական հրապարակումներ ենք պատրաստել, հենց որ այն արդեն տպագրվի, կանցնենք մյուս փուլին։ Մենք ցանկանում ենք իմանալ ոչ միայն մեր ուսումնասիրած 600 հիվանդների մասին, այլև բոլոր այն երեխաների մասին, որոնց ընդունել ենք Ցիցիշվիլիի կլինիկայում։ Մենք կվերլուծենք տեղեկատվությունը, և դեռ ուզում ենք զանգահարել բոլոր բուժում ստացածներին, ովքեր մեզ մոտ են եղել, որպեսզի մանրամասն հարցնենք, թե արդյոք նրանք ունեն լուրջ բարդություններ։ Բոլորին կզանգենք, անհրաժեշտության դեպքում առանձնահատուկ հետազոտություն կկատարենք, ոչինչ բաց չթողնելու համար։
–Որ տարիքի երեխաներն են ընդգրկվել հետազոտության մեջ
Սկսած 0-ից մինչև 18 տարեկանների շրջանում, բայց հոսպիտալացվածների մեծ մասը եղել են 0-ից 5 տարեկան, նրանք 450-ն էին, իսկ արդեն 5 տարեկանից բարձր երեխաները ավելի քիչ են եղել։ Նրանք շատ հազվադեպ են ունեցել ծանր բարդություններ, և սա կորոնավիրուսի շատ դրական կողմն է համարվում, որ այն երեխաների մոտ ագրեսիվ չէ։