Ապրիլի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 425 մարդ, մահացել է 1 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 470, այստեղից ապաքինվել է 1 631 434 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 771:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 8 854 փորձարկում, այդ թվում 6 991-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 863-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.67% է, վերջին 14 օրվանը՝ 1.99%, վերջին 7 օրվանը՝ 1.73%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 865 771 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 343 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: