Հայաստանում ապրիլի 5-ին կատարվել է 2 479 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 23 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 060 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 679 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 298 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում: