Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 389 մարդ։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ։
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 24 540 թեստ, այդ թվում՝ արագ հակագենային թեստ՝ 22012, PCR թեստ՝ 2528։
Հանրապետությունում կորոնավիրուսի դրական հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 2,36%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,61%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 2,11%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1,650,008 դեպք, որից ապաքինվել է 1,629,032 մարդ, մահացել է 16,761 մարդ։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 862 482 պատվաստում, օրական 211 պատվաստում։
Ապրիլի 4-ին Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 208 նոր դեպք, ապաքինվել էր 685 պացիենտ, երկուսը մահացել էին։