Մարտի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 553 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 021 մարդ, մահացել է 9 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 647 796, այստեղից ապաքինվել է 1 623 453 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 739:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 461 փորձարկում, այդ թվում 22 232-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 229-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.26% է, վերջին 14 օրվանը՝ 3.65%, վերջին 7 օրվանը՝ 2.89%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 857 215 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 950 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: