Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկում է բյուջեում 1 մլն 511 հազար 31 լարիի չափով կատարված փոփոխությունները։ Այս գումարից 1 500 000-ը հատուկ տրանֆերն է, 907 լարին` տեղափոխված մնացորդը, 10 124 լարին` մրցույթներից խնայողությունները: Փոփոխությունների քանակը քաղաքապետարանը բաշխել է տարբեր ուղղություններով՝ ենթակառուցվածքային աշխատանքների, սոցիալական աջակցության մեծացման և այլ նպատակների համար։
Փոփոխությունների նախագծի համաձայն, ընդհանուր գումարը բաշխվել է հետևյալ կերպ.
320 000 լարին՝ քաղաքապետարանի շենքի վերականգնման համար,
100 000 լարին՝ քաղաքի փողոցներն ու գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու համար
Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ ճանապարհի վերականգնման ծրագրի համաֆինանսավորման համար 667 031 լարի: Համաշխարհային բանկը շարունակում է Ախալքալաքի գյուղական ճանապարհների բետոնապատման ֆինանսավորումը։ Ճանապարհի 2 կմ-ն արդեն վերականգնվել է։ Այն շարունակելու համար Համաշխարհային բանկը հատկացրել է 4,446,870 լարի, գումարի 15%-ը պետք է համաֆինանսավորվի տեղական իշխանությունների կողմից։
60 հազար լարի է հատկացվել կրթության, մշակույթի, սպորտի, հուշարձանների, զբոսաշրջության և երիտասարդության ծառայությունների համար։ Այս գումարից՝ 20 000 լարի տարբեր փառատոների, 40 000 լարի՝ տարբեր մարզական և երիտասարդական միջոցառումների համար։
Պահուստային ֆոնդն ավելացվում է 50 հազար լարիով։
80 000 լարին ուղղվել է աղբատար մեքենաների շահագործման համար։
4 000 լարին՝ Շախմատի դպրոցի ջեռուցման ծախսերը հոգալու համար։
20 000 լարին՝ Գոգաշեն գյուղի մանկապարտեզի համար կահույք և տեխնիկա ձեռքբերելու համար, որը կառուցվել է անցյալ տարի՝ 2021 թվականին, բայց դեռ չի բացվել։
200 000 լարին՝ սոցիալական փաթեթի փոփոխությունների համար։
1․ Այս գումարից 110 000 լարին նախատեսվում է ուղղել սոցիալապես անապահով ընտանիքների միանվագ նպաստին։
2․ 50 000 լարին՝ շտապ օգնության, վիրահատությունների և բուժման համար։
3․ 20 000 լարին՝ բազմազավակ ընտանիքների օգնության համար։
4․ 20 000 լարին՝ դրամական օգնություն է դեղորայքի ձեռքբերման համար
Աշխատավայրում դժբախտ պատահարից մահացած քաղաքապետարանի աշխատակցի ընտանիքին նախատեսվում է հատկացնել 10 հազար լարի։