Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է մարդատար մեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային վարչությունը:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան մաքրումից հետո մասամբ վերացվել են սահմանափակումները։ Մինչ այժմ մերկասառույցի պատճառով արգելված է կցասայլերով և կիսակցորդներով մեքենաների տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցները պետք է շարժվեն առանց կանգառների և միայն ձնահոսքի թունելներով։