Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղ տանող ճանապարհն արդեն բաց է։
Երեկ՝ մարտի 24-ին, Օլավերդ գյուղի բնակիչները բողոքի ակցիայով, ոտքով եկել էին քաղաքապետարան և պահանջում էին, աշխատանքներ իրականացնել իրենց գյուղի ճանապարհի բացման ուղղությամբ։ Կատարված աշխատանքներից հետո, այսօր գյուղի ճանապարհն արդեն բաց է։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ ներկա դրությամբ փակ է միայն Մոդեգամ գյուղի ճանապարհը:
«Այդ կողմում փակ է նաև պետական նշանակության ճանապարհը, այն պետք է բացեն, որ հետո մենք կարողանանք բացել Մոդեգամ գյուղի ճանապարհը»։
Հիշեցնենք, որ մարտի 19-20-ին ուժեղ քամու և ձնաբքի պատճառով փակվել էր շրջանի գրեթե բոլոր ճանապարհները։