Կազբեգիի շրջանով դեպի վրաց-ռուսական սահման տանող կենտրոնական մայրուղու վրա երթևեկությունն ամբողջությամբ բաց է: Այս մասին հայտնում է Ճանապարհային վարչությունը։

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահոսքի վտանգի պատճառով մեկ օրից ավելի է, ինչ երթեւեկությունը փակ էր։

Այսօր ճանապարհը հաջողվել է ձնամաքրել, որից հետո այն բացվել է ինչպես թեթև մարդատար, այնպես էլ կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար։

Միևնույն ժամանակ, կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տեղատարողությամբ ավտոբուսները թունելներում պետք է տեղաշարժվեն միակողմանի ռեժիմով։