Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ հանրապետությունում եղանակային ծանր պայմանների պատճառով ավտոճանապարհներին ինտենսիվ աշխատանքներ են տարվում ավազ-աղախառնուրդ լցնելու և մաքրման ուղղությամբ՝ տեղաշարժի սահմանափակումների գործարկումից խուսափելու համար։

Ճանապարհային վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմեռային շրջանին համապատասխան անվադողերով, սարքին վիճակում գտնվող մեքենաներով և պահպանել ճանապարհներին սահմանված ռեժիմները։

Վարչության տվյալներով՝ այս պահին գործում են երթևեկության հատուկ ռեժիմներ հետևյալ ճանապարհներին:

Երեկ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքները ձգձգվել են։ Այդուհանդերձ, երթեւեկությունը վերականգնելու աշխատանքներն արդեն իսկ ընթանում են։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառման ռեժիմով։

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94կմ-110կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտով երթևեկությունը։ Նույն ճանապարհի 1կմ-93կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն ազատ է։