Հայաստանում մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422 354-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 26-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 601 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 672 է:

Ապաքինվել է ևս 99 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409 529 է։ Փաստացի բուժվողների թիվը 2 552 է։

Ընդհանուր առմամբ 2 954 848 թեստ է արվել, մեկ օրում` 2 258: