Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և վատ տեսանելիության պատճառով բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Նշենք, որ երեկ՝ մարտի 21-ին, ճանապարհի այս հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել էր երեկոյան ժամերին, սակայն այսօր՝ մարտի 22-ին, վաղ առավոտից կրկին ստիպված են եղել արգելել երթեւեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի անդադար՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։ Ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։