Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ճանապարհների որոշ հատվածներում սահմանափակումներ են մտցվել։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական ​​ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետրում ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Փարվանայի լեռնանցքում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Առատ ձյան, ձնախառն անձրևի և սահմանափակ տեսանելիության պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ճանապարհի 138-158-րդ կիլոմետրին (Չումաթելեթի-Խունևի հատված) արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտի երթևեկությունը։ Մնացած մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի ավտոճանապարհի 20-34-րդ կիլոմետրում բքի և ձնաբքի պատճառով գործում է տեղաշարժի արգելքը։

Ճանապարհային վարչությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով, ստուգել տրանսպորտային միջոցների վիճակը և պահպանել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմները։