Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 823 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 7 729 թեստ, այստեղից 5 364-ը՝ հակագենի արագ թեստով և 2 365-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 10,65%, վերջին 14 օրը –15,64%, վերջին 7 օրը – 12,69%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 635 509 դեպք: Ապաքինվել է ևս 1 445 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 585 885:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 554 անձ:

Երկրում ընդհանուրը կատարվել է 2 832 994 պատվաստում, օրական՝ 603: