Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 243 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 064 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 522 թեստ, այստեղից 10 877-ը արագ, իսկ 2 645-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 9,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,14 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 13,48 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 634 686 դեպք, որից 1 584 440 հիվանդ ապաքինվել է, 16 530-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 832 291 մարդ, օրեկան 1 301։
Երեկ, մարտի 11-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 543 նոր դեպք, ապաքինվել է 3 198 պացիենտ, մահացել 20 մարդ: