Միանվագ 200 լարի կստանան 50 տարեկանից բարձր բոլոր այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժնով մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ։
Նույն տարիքային խմբի անձինք բուստեր դոզայով պատվաստվելու դեպքում կստանան 100 լարի։
Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը Սոցիալական ծառայության գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ։ Տեղեկատվությունը ստանալուն պես, 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցվում է քաղաքացուն։
Միանվագ ավանդը նրանց հաշվին կփոխանցվի Liberty բանկի միջոցով։
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին որոնք թոշակառու չեն, Սոցիալական սպասարկման գործակալությունը նրանց համար նոր հաշվեհամար կբացի Liberty բանկում և կփոխանցի միանվագ նպաստը։
Պատվաստման հայտ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ booking.moh.gov.ge