ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հաստատել են 13,6 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթը, որը կօգնի Ուկրաինային կանխել ռուսական ներխուժումը և նրա եվրոպացի դաշնակիցներին կօգնի հաղթահարել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենասուր ճգնաժամը:
Մասնավորապես, ԶԼՄ-ների տվյալներով, այս գումարից չորս միլիարդ դոլարը նախատեսված է օգնելու Արևելյան Եվրոպայի երկրներին, որոնք Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր արդեն ապաստանել են տվել ավելի քան երկու միլիոն փախստականների։
Բացի այդ, օգնության փաթեթից 6,7 միլիարդ դոլար կծախսվի տարածաշրջանում ամերիկյան զորքերի և կոնտինգենտի տեղակայման, ինչպես նաև ամերիկյան տեխնիկան Ուկրաինային և ԱՄՆ դաշնակիցներին փոխանցելու համար։