Մարտի 6-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, կատարվել է 3422 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2 916 349 թեստավորում։
Մեկ օրվա ընթացքում 8 մարդ է մահացել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդության 421 341 դեպք, մահացել է 8 536 մարդ։
Նախորդ օրվա ընթացքում առողջացել 505 բուժառու, իսկ ընդհանուր առմամբ՝ 406 193 մարդ։ 4 984 մարդ շարունակում է բուժումը։