Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչությանը օգնելու համար կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի։

Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ և բժշկական պարագաներ կգնի։