Հասարակություն 18 Փետրվարի, 2022 • Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն են՝ ձնաբուքը և սահմանափակ տեսանելիությունը։

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝