Փետրվարի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 24 409 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 526 205, այստեղից ապաքինվել է 1 348 581 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 771:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 595 փորձարկում, այդ թվում 30 616-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 979-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 29.64% է, վերջին 14 օրվանը՝ 32.04%, վերջին 7 օրվանը՝ 30.78%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 791 310 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 078 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 818 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 013 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: