Արագվայից 16 տարեկան Հասմիկը բարբիներին դարձնում է կովկասյան տիկնիկներ։ Նրանց համար հայկական և վրացական ավանդական տարազներ կարում, սակայն ժամանակակից շորերից էլ չի զրկում։

Հասմիկ Ունանյանը սովորում է Արագվայի հանրային դպրոցում։ 13 տարեկան հասակից սկսել է շորեր կարել իր տիկնիկների համար։ Ունի մոտ 15 տեսակի կարած շոր։ Քանի որ նա փոքր հասակում ցանկություն է ունեցել դզայներ դառնալ, առաջին փորձը սկսել է տիկնիկների համար շոր կարելուց։

IMG_8861

image-16-02-22-04-00-4

«Մի քանի տարի առաջ ուզում էի դիզայներ դառնալ, և սկսեցի տիկնիկներիս համար շորեր կարել, կարում էի նաև տարազներ, թե հայկական, թե վրացական։ Դրա հետ մեկտեղ նաև այլ դիզայներական կոմպոզիցիաներ էի անում։ Հիմա արդեն կենտրոնացել եմ առարկաների վրա, օրինակ՝ քիմիայի, կենսաբանության պլակատներ եմ պատրաստում», – ասում է Հասմիկը։

image-16-02-22-04-00-6

Տիկնիկների համար Հասմիկը թե ազատ ոճի շորեր է կարել, թե ավանդական տարազներ, նրանց համար պայուսակներ և դիվաններ պատրաստել։

image-16-02-22-04-00-3 (1)

Երբ նայել է տիկնիկին, միանգամից պատկերացրել է, թե նրա համար ինչ ոճի շոր պետք է կարի։ Նրա մոտ շոր կարելը բավականին հեշտ է ստացվել։ Իսկ գործվածքի ճիշտ ձևը սովորել է համացանցից:

IMG_8865
Տիկնիկ՝ Լիլիթ Հովհաննիսյանը

«Եղել է պահ, երբ ուրիշ բան եմ պատկերացրել, բայց ուրիշ բան եմ կարել, շատ դժվար չի եղել։ Երբ կտորներս վերջանում էր, մայրիկիս խնդրում էի, որ կտորներ բերեր ինձ համար քաղաքից», – պատմում է Հասմիկը։

Ունեցել է նաև այնպիսի տիկնիկ, որի համար հենց իր շորիկից է կարել։

image-16-02-22-04-00-2

Հասմիկը շատ է տխրում, երբ հիշում է, որ ունեցել է տիկնիկների համար կարած շորեր, որոնք այդ ժամանակ անգիտակցաբար դեն է գցել, չի պահել, իսկ մնացածները խնամքով է պահում իր սենյակի սեղանիկի վրա։

IMG_8866

Նրա թե տիկնիկները, թե պատրաստած պլակատները իր ընկերները, դասընկերները, ուսուցիչները և մտերիմները շատ են հավանում։

Տարիների ընթացքում Հասմիկը դիզայներ դառանլու իր միտքը փոխում է, արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու, սակայն խնամքով թաքցնում է ընտրած մասնագիտությունը, և չի խոսում այդ մասին։

Նա նաև զբաղվում է ասեղնագործությամբ, սեղանի սփռոցներ ասեղնագործում, ինչպես նաև տարբեր իրեր պատրաստում։

IMG_8888

IMG_8877

IMG_8875

Նա տարբեր պլակատներ է պատրաստում դպրոցի համար։

IMG_8899

IMG_8895

IMG_8894

Հասմիկը նաև նկարում է, սիրելի նկարիչներն են Վան Գոգ և Պիկասոն։

IMG_8881

IMG_8883

IMG_8886

Հասմիկի ծնողները շատ ուրախ են և նրան միշտ հորդորում են, որ զբաղվի իր սիրած գործով։ Նա էլ իր հերթին փորձում է ամեն կերպ օգտակար լինել ծնողներին՝ թե դաշտային աշխատանքներում, թե տանը։ Նա փորձում է նաև մեքենա վարել սովորել, իսկ տրակտոր արդեն վաղուց է վարում։

Գայանե Ակոջյան