Հայաստանում փետրվարի 14-ին կատարվել է 5 359 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 307 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3 514 հիվանդ, մահվան 16 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 479 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 201 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 575 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 776 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում: