Երեկ՝ փետրվարի 11-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34 նոր դեպք։ Իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Հանրային առողջապահության կենտրոնում իրականացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 220 թեստ, որից 177-ը՝ հակագենի, 43-ը՝ ՊՇՌ մեթոդով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 455 մարդ ինքնամեկուսացման մեջ է։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ երեկ կարանտինի համար փակվել է ևս մեկ դպրոց՝ դա Չունչխա գյուղի դպրոցն է։ Ընդհանուր առմամբ հեռավար ռեժիմով մունիցիպալիտետում աշխատում է 5 դպրոց։
Դպրոցներն անցնում են 8-օրյա կարանտինի։