Չնայած ադրբեջանցի լրագրողների բողոքներին, նախագահ Իլհամ Ալիևը նոր օրենք է ստորագրել, որն էլ ավելի կսահմանափակի ազատ լրատվամիջոցների գործունեությունը:

Նոր օրենքի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցներն իրենց գործունեությունը շարունակելու համար պետք է ունենան պետական լիցենզիա, ազատ և անկախ լրագրողների գործունեությունն անհնարին կդառնա։ Դրա հետ մեկտեղ առանձին իրավական թեմաների լուսաբանումը պետք է համաձայնեցվի իրավապահ մարմինների հետ: