Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը:
Գերատեսչության հաղորդմամբ՝ երթեւեկության սահմանափակման պատճառը ձյան տեղումներն ու մերկասառույցն են:
Իսկ մնացած ավտոմեքենաների համար երթևեկությունը վերոնշյալ հատվածում ազատ է:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մլեթ-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով, միայն հակակարկտային թունելների միջոցով», – ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ: