Փետրվարի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8 326 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 250 108, այստեղից ապաքինվել է 1 038 391 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 102:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 77 584 փորձարկում, այդ թվում 47 972-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 29 612-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 30.05% է, վերջին 14 օրվանը՝ 24.27%, վերջին 7 օրվանը՝ 27.36%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 736 590 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 411 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 723 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 969 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: