Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 367 795-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 362-ով, տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 053 դեպք կա, այլ պատճառով՝ 1 533։

Ապաքինվել է ևս 286 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 336 005 է։ Փաստացի բուժվողների թիվը 22 202 է։

Ընդհանուր առմամբ 2 726 988 թեստ է արվել, մեկ օրում` 4 673։