Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելք է սահմանվել մեծ բեռնատարների տեղաշարժի համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունը:
Նախօրեին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով արգելվում էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո:
Մերկասառույցի պատճառով նշված հատվածում պահպանվում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների տեղաշարժի արգելքը:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթեւեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և միայն ձնեպաշտպան թունելներով՝ պարեկային ոստիկանության հսկողության ներքո: