Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 358 218-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 556-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 035 դեպք կա, այլ պատճառով՝ 1 526։
Ապաքինվել է ևս 264 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334 960 է։ Փաստացի բուժվողների թիվը 13 697 է։
Ընդհանուր առմամբ 2 700 366 թեստ է արվել, մեկ օրում` 7 407։