Քաղաքականություն 23 Հունվարի, 2022 • Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», — հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտում է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝