Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 696 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 408 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 28 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 47 803 թեստ, այստեղից 26 793-ը արագ, իսկ 21 010-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 20.28 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 12.56 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 15.66 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 051 445 դեպք, որից 962 035 հիվանդ ապաքինվել է, 14 701-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 656 703 պատվաստում, օրական՝ 4 685։
Կարանտինի ռեժիմում է 50 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 465 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 2050 քաղաքացի:
Երեկ, հունվարի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 11 039 նոր դեպք, ապաքինվել է 5 199 պացիենտ, մահացել 42 մարդ: