Հայաստանում հունվարի 20-ին կատարվել է 3 605 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 125 հիվանդ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահվան դեպք չի արձանագրվել:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6 430 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 026 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 519 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 545 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում: