Վրաստանին հողատարածք է տրվել այն սրբավայրի մոտակայքում, որտեղ մկրտվել է Փրկիչը, որտեղ կկառուցվի վրացական մշակութային կենտրոն: Այս մասին Սուրբ Երրորդություն տաճարում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է բնակչությանը Տիրոջ Մկրտության կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին, բնակչությանը, բոլորին Հիսուս Քրիստոսի Մկրտության առթիվ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ երջանկաբեր լուրը հայտնել մեր ժողովրդին։ Կարելի է ասել, որ մենք այսօր պատմական իրադարձության մասնակից ենք։ Նորին Մեծություն Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի և Նորին Մեծություն Արքայազն Ղազիի որոշմամբ Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրից ոչ հեռու գտնվող հողատարածքը փոխանցվել է Վրաստանին։ Պատրիարքի օրհնությամբ այնտեղ կկառուցվի վրացական մշակութային կենտրոն»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։